Փամփլիկ | դեմքի խնամքի և մերսման պարագա

2 700 AMD

Լյուֆայից և բամբակյա կտորից պատրաստված մարմնի խնամքի պարագա՝ նախատեսված մաշկի մաքրման և մերսման համար։ Լյուֆան օգնում են հեռացնել մահացած բջիջները, խթանել մաշկի միկրոշրջանառությունը և մաշկին հաղորդել ավելի հարթ ու թարմ տեսք։

Կոդ՝ 000049-1
Կատեգորիա՝

Նկարագրություն

Փամփլիկը պատրաստված է բնական լյուֆայից՝ համադրված 100% բամբակյա կտորով։ Լյուֆայի բնական մանրաթելերը ջրի ազդեցությամբ փափկում են՝ ապահովելով հաճելի մերսում և մաշկի արդյունավետ մաքրում։

Փաթեթը ներառում է․

  • ուղեցույց,
  • նվեր՝ փայտյա կախիչ 🎁

Առավելությունները

  • Նրբորեն հեռացնում է մահացած բջիջները։
  • Մաշկին հաղորդում է ավելի հարթ, փափուկ և թարմ տեսք։
  • Խթանում է մաշկի արյան միկրոշրջանառությունը։
  • Օգնում է մաշկը պատրաստել խոնավեցնող միջոցների ավելի արդյունավետ ներծծման համար։
  • Նպաստում է մկանների թուլացմանն ու լարվածության նվազեցմանը մերսման ընթացքում։
  • Պատրաստված է բնական նյութերից։

Բաղադրություն

  • Լյուֆա բույսի հասունացած պտուղ
  • Սաթնուկ
  • 100% բամբակյա տեքստիլ
  • Բամբակյա ժապավեններ
  • Թելեր

Երանգներ

  • Սպիտակ կտոր և սպիտակ ժապավեններ,
  • Բեժ կտոր և բեժ ժապավեններ,
  • Սև կտոր և սև ժապավեններ

Օգտագործման եղանակը

  1. Առաջին օգտագործումից առաջ լվացեք խնամքի միջոցը։
  2. Օգտագործելուց առաջ մի քանի րոպե թրջեք տաք ջրում, մինչև լյուֆան հաճելի փափկի։
  3. Ավելացրեք օճառ կամ լոգանքի գել։
  4. Մերսեք մարմինը նուրբ շրջանաձև շարժումներով։
  5. Օգտագործումից հետո լավ լվացեք և քամեք։

Խնամք

  • Ամեն օգտագործումից հետո լավ լվացեք խնամքի միջոցը։
  • Քամեք և պահեք կախված վիճակում, որպեսզի ամբողջությամբ չորանա։
  • Պարբերաբար լվացեք (կարելի է նաև լվացքի մեքենայում)։
  • Հիգիենայի պահպանման նպատակով անհրաժեշտության դեպքում փոխարինեք նորով։

Յուրաքանչյուր պատվերի հետ նվեր կստանաք փայտյա կախիչ, որը կօգնի խնամքի միջոցը պահել կախված վիճակում և ապահովել բնական չորացումը։ 🎁

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 0,2 կգ
Գույն

Սև, Սպիտակ, Բեժ

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Եղեք առաջինը, ով կգրի կարծիք “Փամփլիկ | դեմքի խնամքի և մերսման պարագա” ապրանքի մասին

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով