Մեր պատմությունը
«Հպի՛ր մարմնիդ բնականը»
Քուշենի մասին
Քուշենը ներկայացնում է մարմնի և դեմքի խնամքի, մերսման համար պատրաստված բնական պարագաներ, որոնց հիմնական բաղադրիչը մաշկի համար շա՜տ օգտակարություններով հարուստ լյուֆա բույսի հասունացած պտուղն է՝ աճեցված և մշակված Հայաստանում՝ Արարատյան դաշտում։
Քուշենը նաև առաջարկում է գլխամաշկի և մազերի խնամք՝ ներկայացնելով փայտյա սանրեր՝ պատրաստված հաճարենու փայտից, ինչպես նաև խնամքի աքսեսուարներ՝ մազակալ, փայտյա պատյանում հավաքված հայելիներ։
Բրենդը և լոգոն
Անվանումը բաղկացած է երկու արմատից՝ «coosh» և «shen»։ Լյուֆայի հայերեն անվանումը «կուշ» է, իսկ «շեն» նաև նշանակում է գյուղ, որտեղ էլ սերմից ծնունդ է առնում պտուղը, մշակման աշխատատար ընթացք ապրում ու դառնում խնամքի և մերսման միջոց։
Ապաթարցը լոգոյի մաս է և թույլ հուշում է անունն արտասանելիս շեշտադրությունը դնել վերջին ձայնավորի վրա։
Լյուֆա բույսի մասին
Լյուֆան դդմազգիների ընտանիքին պատկանող միամյա մշակաբույս է, որի պտուղները հասունանալու դեպքում վերածվում են բնական սպունգի։
Այս բնական ծագման խնամքի միջոցները հրաշքներ են գործում օգտագործման արդյունքում։
Քուշենի կարգախոսը
Քուշենն իր «Հպի՛ր մարմնիդ բնականը» կարգախոսով խրախուսում է օգտվել բնության կողմից տրված բնական և օգտակար բարիքներից, այլ ոչ թե սպառել արհեստական ծագման փոխարինիչներ։
Ապրանքատեսականի
-
ԱմենավաճառվողԱգուռ | մարմնի խնամքի և մերսման պարագա
3 900 AMD – 4 500 AMDԳնային միջակայք՝ 3 900 AMD–4 500 AMD Ընտրել տարբերակները This product has multiple variants. The options may be chosen on the product page -

Չքնաղ | բռնակով հայելի
3 800 AMD – 5 300 AMDԳնային միջակայք՝ 3 800 AMD–5 300 AMD Ընտրել տարբերակները This product has multiple variants. The options may be chosen on the product page -

Կոթառ | փայտյա սանր բռնակով
3 600 AMD Ավելացնել զամբյուղ -

Փամփլիկ | դեմքի պիլինգի և մերսման պարագա
2 700 AMD – 3 100 AMDԳնային միջակայք՝ 2 700 AMD–3 100 AMD Ընտրել տարբերակները This product has multiple variants. The options may be chosen on the product page