Առաքում

Առաքում

1. Ընդհանուր դրույթներ

Սույն բաժինը սահմանում է Քուշեն (Cooshen) ապրանքանիշի (այսուհետ՝ Քուշեն) կայքի միջոցով կատարված պատվերների առաքման պայմանները։

Պատվեր ձևակերպելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք սույն պայմաններին և համաձայն եք դրանց։

2. Առաքման տարածք

Քուշենն իրականացնում է սեփական առաքում Երևան և Էջմիածին քաղաքներում։ Հասանելի են առաքման երկու տարբերակ՝ ստանդարտ և արագ առաքում։

Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրերի դեպքում պատվերներն առաքվում են Հայփոստի միջոցով, և հաճախորդը պատվերը ստանում է իր բնակավայրի համապատասխան փոստային բաժանմունքից։

Միջազգային առաքում այս պահին չի իրականացվում։

Անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է կապ հաստատել Քուշենի հետ՝ առաքման հնարավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

3. Պատվերի մշակում

Պատվերի մշակումը սկսվում է պատվերի հաստատումից և, անհրաժեշտության դեպքում, վճարման ստացումից հետո։

Ստանդարտ պատվերների մշակման ժամկետը սովորաբար կազմում է 1–2 աշխատանքային օր, եթե ապրանքի էջում կամ պատվերի հաստատման ընթացքում այլ ժամկետ նշված չէ։

Անհատականացված, անվանական փորագրությամբ, մեծածախ կամ կորպորատիվ պատվերների մշակման ժամկետները տարբերվում են։ Այդ մասին հաճախորդը տեղեկացվում է նախապես։

4. Առաքում Երևանում և Էջմիածնում

Երևանում և Էջմիածնում հասանելի են առաքման երկու տարբերակ՝ ստանդարտ առաքում և արագ առաքում։

Ստանդարտ առաքում

Ստանդարտ առաքման արժեքը 800 ՀՀ դրամ է։

Պատվերները նախընտրելի է ձևակերպել նախապես՝ ցանկալի առաքման օրվանից առնվազն 1 օր առաջ։

Ստանդարտ առաքումները հիմնականում իրականացվում են երեկոյան՝ 20:00–22:00 ընկած ժամանակահատվածում։

Եթե հաճախորդի կողմից նշված առաքման ժամին պատվերի հանձնումը հնարավոր չէ, Քուշենը նախապես կապ է հաստատում հաճախորդի հետ՝ առաքման այլ ժամ կամ օր համաձայնեցնելու համար։

Արագ առաքում

Եթե ցանկանում եք պատվերը ստանալ նույն օրը՝ առաջիկա 4 ժամվա ընթացքում, կարող եք ընտրել արագ առաքում։

Արագ առաքման արժեքը 3,500 ՀՀ դրամ է։

Արագ առաքման ծառայությունը հասանելի է 08:00–00:00 ժամերի սահմաններում։

Արագ առաքման հնարավորությունը կարող է կախված լինել պատվերի ձևակերպման ժամից, ապրանքի առկայությունից և տվյալ պահին առաքման կազմակերպման հնարավորությունից։

5. Առաքման ոչ աշխատանքային օրեր

Քուշենի ստանդարտ և արագ առաքումները կիրակի օրերին չեն իրականացվում։

Առաքումներ չեն իրականացվում նաև դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը ներառյալ։

Պաշտոնական տոների, այլ ոչ աշխատանքային օրերի կամ հատուկ հանգամանքների դեպքում ստանդարտ և արագ առաքման ծառայությունները ևս կարող են հասանելի չլինել։

Նման դեպքերում հաճախորդը տեղեկացվում է առաքման հնարավոր ժամկետի մասին։

Տոնական և ոչ աշխատանքային օրերին նախատեսվող պատվերները խորհուրդ ենք տալիս ձևակերպել նախապես։

6. Առաքում Հայփոստի միջոցով

Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրեր պատվերներն առաքվում են Հայփոստի միջոցով։

Առաքման արժեքը սկսվում է 370 ՀՀ դրամից և հաշվարկվում է՝ կախված առաքանու քաշից, չափերից, նշանակման վայրից և Հայփոստի տվյալ պահին գործող սակագներից։

Հաճախորդը պատվերը ստանում է իր բնակավայրի համապատասխան փոստային բաժանմունքից։

Հայփոստով առաքման ժամկետները սահմանվում են համապատասխան ծառայության կողմից։ Քուշենը պատասխանատվություն չի կրում առաքման կազմակերպության գործունեությամբ պայմանավորված ուշացումների համար։

7. Առաքման հասցե և տվյալներ

Հաճախորդը պատասխանատու է պատվերի ձևակերպման ընթացքում տրամադրված առաքման հասցեի, հեռախոսահամարի և այլ անհրաժեշտ տվյալների ճշգրտության և ամբողջականության համար։

Եթե սխալ կամ թերի տվյալների պատճառով առաքումը հնարավոր չէ իրականացնել, դրա հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը, ներառյալ կրկնակի առաքման արժեքը, կարող են գանձվել հաճախորդից։

8. Պատվերի ստացում

Պատվերը ստանալիս խորհուրդ ենք տալիս ստուգել՝

  • փաթեթավորման ամբողջականությունը,

  • ապրանքների քանակը,

  • ապրանքների արտաքին տեսքը,

  • տեսանելի վնասվածքների առկայությունը։

Եթե պատվերը ստանալիս հայտնաբերել եք վնասվածք, ապրանքի բացակայություն կամ այլ անհամապատասխանություն, խնդրում ենք հնարավորինս շուտ տեղեկացնել Քուշենին՝ անհրաժեշտության դեպքում կցելով լուսանկարներ։

9. Չհանձնված պատվերներ

Եթե պատվերը հնարավոր չի եղել հանձնել հաճախորդի կողմից տրամադրված սխալ կամ թերի տվյալների, հաճախորդի անհասանելիության կամ այլ նմանատիպ պատճառներով, պատվերը կարող է վերադարձվել Քուշենին։

Կրկնակի առաքումն իրականացվում է կողմերի միջև համաձայնեցնելուց հետո և կարող է ենթադրել առաքման լրացուցիչ վճար։

10. Ուշացումներ և առաքման պայմանների փոփոխություն

Բարձր ծանրաբեռնվածության, տոնական օրերի, եղանակային պայմանների, ճանապարհային սահմանափակումների, տրանսպորտային խափանումների, պետական սահմանափակումների, ֆորս մաժորային կամ Քուշենի վերահսկողությունից դուրս այլ հանգամանքների դեպքում առաքման օրը կամ ժամը կարող է փոփոխվել։

Նման դեպքերում Քուշենը հնարավորության սահմաններում նախապես տեղեկացնում է հաճախորդին և առաջարկում առաքման հնարավոր այլ ժամ կամ օր։

Քուշենը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմ հանդիսացող առաքման ծառայությունների, այդ թվում՝ Հայփոստի գործունեությամբ պայմանավորված ուշացումների համար։

11. Պատվերի վնասման կամ կորստի ռիսկը

Ապրանքի վնասման կամ կորստի ռիսկը փոխանցվում է հաճախորդին պատվերը հաճախորդին կամ նրա կողմից լիազորված անձին հանձնելու պահից։

12. Կապ մեզ հետ

Առաքման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ.

էլ․ փոստ՝ info@cooshen.am
հեռախոս՝ (+374) 41130714