Վճարում

Վճարում

1. Ընդհանուր դրույթներ

Սույն բաժինը սահմանում է Քուշեն (Cooshen) ապրանքանիշի (այսուհետ՝ Քուշեն) կայքի միջոցով կատարված պատվերների վճարման պայմանները։

Պատվեր ձևակերպելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք սույն պայմաններին և համաձայն եք դրանց։

2. Վճարման եղանակներ

Քուշենում հասանելի վճարման եղանակները ներկայացված են պատվերի ձևակերպման ընթացքում և կարող են ներառել՝

  • առցանց վճարում բանկային քարտով,
  • վճարում առաքման պահին (եթե տվյալ ծառայությունը հասանելի է),
  • բանկային փոխանցում,
  • այլ վճարային եղանակներ, որոնք տվյալ պահին հասանելի են Կայքում։

Քուշենն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխելու հասանելի վճարման եղանակները՝ առանց նախնական ծանուցման։

3. Վճարման արժույթ

Եթե այլ բան նշված չէ, Կայքում ներկայացված բոլոր գները և վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով (AMD)։

4. Վճարման հաստատում

Առցանց վճարման դեպքում պատվերը համարվում է հաստատված միայն այն բանից հետո, երբ վճարումը հաջողությամբ հաստատվել է համապատասխան վճարային համակարգի կողմից։

Եթե վճարումը չի հաստատվել կամ մերժվել է, Քուշենն իրավունք ունի չեղարկել պատվերը՝ առանց այն մշակելու կամ առաքելու։

5. Վճարումների անվտանգություն

Քուշենը չի պահպանում հաճախորդների բանկային քարտերի ամբողջական տվյալները։

Առցանց վճարումներն իրականացվում են անվտանգ վճարային համակարգերի միջոցով, որոնք պատասխանատու են վճարային տվյալների մշակման և պաշտպանության համար։

Քուշենը պատասխանատվություն չի կրում վճարային համակարգերի աշխատանքի խափանումների, տեխնիկական խնդիրների կամ դրանց հետևանքով առաջացած ուշացումների համար։

6. Գներ

Քուշենը ձգտում է ապահովել Կայքում ներկայացված գների ճշգրտությունը։

Այնուամենայնիվ, տեխնիկական կամ մարդկային սխալի հետևանքով հնարավոր է Կայքում հրապարակվի ակնհայտորեն սխալ գին, զեղչ կամ այլ պայման։

Նման դեպքերում Քուշենն իրավունք ունի չեղարկել տվյալ պատվերը՝ նախապես տեղեկացնելով հաճախորդին։ Եթե պատվերի համար արդեն կատարվել է վճարում, վճարված գումարը վերադարձվում է ամբողջությամբ։

7. Կանխավճար

Քուշենը կարող է պահանջել ամբողջական կամ մասնակի կանխավճար՝ հետևյալ դեպքերում՝

  • անհատականացված կամ անվանական տպագրությամբ պատվերների,
  • մեծածախ պատվերների,
  • կորպորատիվ պատվերների,
  • կամ այլ դեպքերում, երբ դա նշվում է պատվերի ձևակերպման ընթացքում։

Նման պատվերների պատրաստումը սկսվում է միայն կանխավճարի կամ ամբողջական վճարման ստացումից հետո։

8. Անհատականացված պատվերներ

Անհատական պահանջով պատրաստվող կամ անվանական տպագրությամբ ապրանքների դեպքում, եթե պատվերի պատրաստումն արդեն սկսվել է, հաճախորդի նախաձեռնությամբ պատվերի չեղարկման դեպքում վճարված գումարը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն չվերադարձվել՝ կախված կատարված աշխատանքների և արդեն կրած ծախսերի ծավալից։

9. Գումարի վերադարձ

Վճարված գումարի վերադարձը կատարվում է միայն այն դեպքերում, որոնք նախատեսված են Կայքի Վերադարձ և փոխանակում բաժնով կամ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։

Եթե վերադարձը հաստատվել է, գումարը վերադարձվում է նույն վճարման եղանակով, որով կատարվել էր վճարումը, եթե օրենքով կամ կողմերի համաձայնությամբ այլ կարգ նախատեսված չէ։

10. Հաշվարկային փաստաթղթեր

Վճարման հաստատումից հետո հաճախորդին տրամադրվում է վճարումը հաստատող համապատասխան հաշվարկային փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։

  • Ֆիզիկական անձանց համար տրամադրվում է էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
  • Կորպորատիվ հաճախորդների դեպքում, անհրաժեշտության դեպքում, Taxservice համակարգի միջոցով ձևակերպվում և տրամադրվում է հաշիվ-վավերագիր։

11. Կապ մեզ հետ

Վճարման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ.

էլ․ փոստ՝ info@cooshen.am
հեռախոս՝ (+374)41130714