Ագուռ | մարմնի խնամքի և մերսման պարագա

Գնային միջակայք՝ 3 900 AMD–4 500 AMD

Ագուռը հարմար տեղավորվում է ձեռքիդ ափի մեջ՝ ամենօրյա խնամքը դարձնելով փոքրիկ հաճույք։ Լյուֆայի բնական մանրաթելերը շերտազատում են մաշկդ ու ապահովում հաճելի մերսում՝ նպաստելով տեղային արյան շրջանառությանը։

Կոդ՝ 000039
Կատեգորիա՝

Նկարագրություն

Ագուռը պատրաստված է բնական լյուֆայից և 100% բամբակյա կտորից։ Լյուֆայի և բամբակյա կտորի միջև տեղադրված է սինթետիկ սպունգի շերտ, որը պարագային հաղորդում է լրացուցիչ ծավալ և փափկություն՝ ապահովելով առավել հարմարավետ օգտագործում։

Շատ հարմար է օգտագործելը, եթե նախընտրում եք ձեռքով անմիջապես ղեկավարել խնամքի միջոցի շփումը մարմնին։

Ագուռի հետևի մասում առկա է բռնակ, որի տակ մատներն անցկացնելով՝ կարելի է ավելի հարմարավետ և վերահսկելի մերսումներ կատարել։

Փաթեթը ներառում է․

  • ուղեցույց,
  • նվեր՝ փայտյա կախիչ 🎁

Առավելությունները

  • Նրբորեն հեռացնում է մահացած բջիջները։
  • Մաշկին հաղորդում է ավելի հարթ, փափուկ և թարմ տեսք։
  • Խթանում է մաշկի արյան միկրոշրջանառությունը։
  • Օգնում է մաշկը պատրաստել խոնավեցնող միջոցների ավելի արդյունավետ ներծծման համար։
  • Նպաստում է մկանների թուլացմանն ու լարվածության նվազեցմանը մերսման ընթացքում։
  • Պատրաստված է բնական նյութերից։

Բաղադրություն

  • Լյուֆա բույսի հասունացած պտուղ
  • Արհեստական սպունգի շերտ
  • 100% բամբակյա տեքստիլ
  • Բամբակյա ժապավեններ
  • Թելեր

Երանգներ

  • Սպիտակ կտոր և սպիտակ ժապավեններ,
  • Բեժ կտոր և բեժ ժապավեններ,
  • Սև կտոր և սև ժապավեններ

Օգտագործման եղանակը

  1. Առաջին օգտագործումից առաջ լվացեք խնամքի միջոցը։
  2. Օգտագործելուց առաջ մի քանի րոպե թրջեք տաք ջրում, մինչև լյուֆան հաճելի փափկի։
  3. Ավելացրեք օճառ կամ լոգանքի գել։
  4. Մերսեք մարմինը նուրբ շրջանաձև շարժումներով։
  5. Օգտագործումից հետո լավ լվացեք և քամեք։

Խնամք

  • Ամեն օգտագործումից հետո լավ լվացեք խնամքի միջոցը։
  • Քամեք և պահեք կախված վիճակում, որպեսզի ամբողջությամբ չորանա։
  • Պարբերաբար լվացեք (կարելի է նաև լվացքի մեքենայում)։
  • Հիգիենայի պահպանման նպատակով անհրաժեշտության դեպքում փոխարինեք նորով։

Յուրաքանչյուր պատվերի հետ նվեր կստանաք փայտյա կախիչ, որը կօգնի խնամքի միջոցը պահել կախված վիճակում և ապահովել բնական չորացումը։ 🎁

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 110 գ
Գույն

սև, սպիտակ, բեժ

Չափս

փոքր, ստանդարտ

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Եղեք առաջինը, ով կգրի կարծիք “Ագուռ | մարմնի խնամքի և մերսման պարագա” ապրանքի մասին։

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով