Հաճախ տրվող հարցեր
Այստեղ հավաքել ենք մեր գնորդների ամենահաճախ տրվող հարցերը։
Քուշենի և լյուֆայի մասին
Քուշենը հայկական բրենդ է, որն արտադրում է մարմնի և դեմքի խնամքի, մերսման համար նախատեսված պարագաներ, որոնց գլխավոր բաղադրիչը լյուֆա բույսի հասունացած պտուղն է։
Քուշենը նաև առաջարկում է գլխամաշկի և մազերի խնամք՝ ներկայացնելով փայտյա սանրեր՝ պատրաստված հաճարենու փայտից, ինչպես նաև խնամքի աքսեսուարներ՝ մազակալ, փայտյա պատյանում հավաքված հայելիներ, զարդատուփեր։
Լյուֆան դդմազգիների ընտանիքին պատկանող միամյա մշակաբույս է, որի պտուղները ամբողջովին հասունանալու դեպքում վերածվում են բնական սպունգի։ Այն շատ օգտակար հատկություններ ունի մաշկի համար, իսկ երկարատև օգտագործման ընթացքում կարող է հրաշքներ գործել։
Լյուֆան աճեցնում ենք Հայաստանում՝ Արարատյան դաշտում (Արմավիրի մարզ, Արաքս (Վաղարշապատ) համայնք, Առատաշեն գյուղ)։
Լյուֆան մարդկանց մեծամասնության համար անվտանգ է և օգտակար։ Այն հատկապես հարմար է նրանց համար, ովքեր զգայուն են արհեստական նյութեր պարունակող սպունգերի նկատմամբ։ Առաջին օգտագործման ժամանակ խորհուրդ ենք տալիս փորձել փոքր հատվածի վրա՝ համոզվելու, որ մաշկը լավ է ընդունում այն։
Օգտագործելուց առաջ լյուֆան թրջեք ջրում․ չոր վիճակում այն կոշտ է, իսկ թրջվելուց հետո հաճելիորեն փափկում է։
Եթե ունեք շատ զգայուն մաշկ, մաշկային հիվանդություններ, ակնե կամ բաց վերքեր, խորհուրդ ենք տալիս նախ խորհրդակցել մաշկաբանի հետ և չօգտագործել լյուֆան վնասված հատվածների վրա։
Լյուֆայի պտուղների տարբեր լինելու արդյունքում պարագաները տարբեր կոշտության են ստացվում։ Բացի դա, պարագաների պատրաստման ընթացքում ավելի փափուկ տարբերակները մշակում և ստանում ենք դեմքի խնամքի համար, իսկ ավելի կոշտ տարբերակները՝ մարմնի։
Պատվիրելիս նշեք, թե ինչ կոշտության եք ցանկանում այն, և Ձեզ կուղարկենք համապատասխան տարբերակը։
Օգտագործում և խնամք
1. Թրջի՛ր 💧
Լյուֆան թրջի՛ր գոլ ջրով, մինչև այն փափկի։
2. Մերսի՛ր 🫧
Նուրբ շրջանաձև շարժումներով մերսի՛ր խոնավ մաշկդ՝ առանց ուժեղ սեղմելու։
3. Չորացրո՛ւ 🌿
Օգտագործելուց հետո լավ ողողի՛ր և կախի՛ր օդափոխվող տեղում՝ ամբողջությամբ չորանալու համար։
Մարմնի խնամքի պարագան կարելի է օգտագործել ամեն օր։ Այնուամենայնիվ, կարևոր է հաշվի առնել նաև մաշկի առանձնահատկությունները։ Օգտագործելու ընթացքում Դուք կհասկանաք՝ անհրաժեշտ է ավելի հաճախ օգտագործել, թե ավելի հազվադեպ։ Բացի այդ, եթե մաշկը զգայուն է, առաջին անգամ օգտագործելիս փորձեք հասկանալ՝ մաշկն ընդունում է արդյոք խնամքի պարագան, թե ոչ։
Դեմքի պիլինգի և մերսման պարագան կարելի է օգտագործել շաբաթական 1-3 անգամ։ Այնուամենայնիվ, կարևոր է հաշվի առնել նաև մաշկի առանձնահատկությունները։ Օգտագործելու ընթացքում Դուք կհասկանաք՝ անհրաժեշտ է ավելի հաճախ օգտագործել, թե ավելի հազվադեպ։ Բացի այդ, եթե մաշկը զգայուն է, առաջին անգամ օգտագործելիս փորձեք հասկանալ՝ մաշկն ընդունում է արդյոք խնամքի պարագան, թե ոչ։
Լյուֆան երեխաների համար կարելի է, բայց զգուշությամբ և ճիշտ տարբերակով 🍃
Ինչու՞.
• Հասուն լյուֆան կոշտ է և կարող է գրգռել կամ վնասել երեխայի նուրբ մաշկը։
• Երեխաների մաշկի պաշտպանիչ շերտը ավելի բարակ է, և կոշտ մեխանիկական շփումը կարող է առաջացնել կարմրություն կամ քոր։
5+ տարեկանից սկսած՝ կարելի է արդեն օգտագործել լյուֆա, բայց առանց ուժեղ ճնշման և ոչ ամեն օր։
Առնվազն 4 ամիս կօգտագործեք։
Բայց, առհասարակ, քանի դեռ պարագան հիգիենիկ է և/կամ պատռված մասեր չունի, որի շնորհիվ հարմարավետ է օգտագործելը, ենթակա է օգտագործման։
Սանրեր և անհատական տպագրություն
Եթե ցանկանում եք սանրը միշտ ձեզ հետ ունենալ պայուսակում, ավելի հարմար կաորղ են լինել փոքր տարբերակները։
Բռնակով տարբերակը նախընտրելի է, եթե ցանկանում եք առանձին հատվածով բռնել սանրը։
Սանրերի մեծ տարբերակներն ավելի շատ են գրկում մազերը, ինչի շնորհիվ հարդարումն ավելի արդյունավետ է ստացվում։
Կորաձև և ուղիղ տարբերակների տարբերությունը կայանում է նրանում, որ կորաձև սանրն իր կորության շնորհիվ ավելի շատ ատամիկներով է հպվում գլխամաշկին, ինչի արդյունքում գլխամաշկի մերսման հաճույքը մի քանի անգամ մեծանում է։
Եթե մազերը խիտ են կամ գանգուր, խորհուրդ ենք տալիս ընտրել ուղիղ, մեծ, առանց բռնակի տարբերակը՝ Նանին։
Անվանական տպագրության ծառայության արժեքը 1 500 ՀՀ դրամ է յուրաքանչյուր ընտրված պարագայի համար և ավելանում է տվյալ ապրանքի արժեքին։
Վճարումը կատարվում է նախապես։
Դուք մեզ ուղարկում եք ցանկալի տեքստը, մեր դիզայները պատրաստում է դիզայնի տարբերակը և ուղարկում Ձեզ՝ հաստատման։ Ձեր հաստատումից հետո այն փոխանցվում է տպագրության։
Պատրաստ է լինում 1–5 օրվա ընթացքում։
Պատվեր, առաքում և խանութներ
Ընտրեք ապրանքը, ավելացրեք զամբյուղ և հետևեք վճարման քայլերին։
Առաքման տարբերակները, ժամկետները և արժեքը ներկայացված են «Առաքում» էջում։ Տեսեք մանրամասները →
Այո, մարզեր առաքումը կատարվում է Հայփոստով։ Տեսեք մանրամասները →
Այո, մեր ապրանքները կարող եք գտնել գործընկեր խանութներում։ Տեսեք ցանկը →
Չգտա՞ք ձեր հարցի պատասխանը։ Զանգահարեք (+374) 41130714 համարին կամ գրեք WhatsApp-ին։