Բնական խնամքի նվերներ Ձեր թիմի և գործընկերների համար

Լյուֆայից և հաճարենու փայտից պատրաստված պարագաներ՝ Ձեր ընկերության լոգոյով

Դիզայնը և առաքումը՝ անվճար

About Cooshen

Քուշենը ներկայացնում է մարմնի և դեմքի խնամքի բնական պարագաներ, որոնց հիմնական բաղադրիչը լյուֆա բույսի հասունացած պտուղն է՝ աճեցված և մշակված Հայաստանում՝ Արարատյան դաշտում։

Cooshen also offers products for scalp and hair care, including wooden combs made from beech wood, as well as thoughtfully designed selfcare accessories such as hair clips and pocket mirrors housed in elegant wooden cases.

Gift Sets

Պատրաստի հավաքածուները կազմել ենք Քուշենի ամենասիրված պարագաներից։ Կարող ենք դրանք փոփոխել Ձեր ցանկությամբ, լրացնել այլ պարագաներով կամ կազմել նոր հավաքածու՝ ըստ Ձեր բյուջեի։ Փայտյա պարագաների վրա փորագրում ենք Ձեր ընկերության լոգոն։

Լյուֆայով խնամք

Ագուռ՝ մարմնի խնամքի և մերսման պարագա, Փամփլիկ՝ դեմքի խնամքի և մերսման պարագա, բացիկ՝ Ձեր ընկերության լոգոյով։

[Գինը՝ սկսած … դրամից]

Մազերի խնամք

Փայտյա սանր՝ հաճարենու փայտից, Ծամծամա՝ փայտյա մազակալ, բացիկ՝ Ձեր ընկերության լոգոյով։ Սանրի վրա փորագրում ենք Ձեր լոգոն։

[Գինը՝ սկսած … դրամից]

Ամբողջական խնամք

Ագուռ, Փամփլիկ, փայտյա սանր և Շողա՝ օվալաձև հայելի փայտյա պատյանում, բացիկ՝ Ձեր ընկերության լոգոյով։ Սանրի և հայելու վրա փորագրում ենք Ձեր լոգոն։

[Գինը՝ սկսած … դրամից]

Դիզայն և անհատականացում

Դիզայնը մշակում ենք մենք՝ անվճար։

Փայտյա և փայտի համադրությամբ պարագաների վրա փորագրում ենք Ձեր ընկերության լոգոն, կարգախոսը կամ ցանկացած այլ արտահայտություն։

Ձեր ընկերության և Քուշենի լոգոներով պատրաստում ենք պիտակներ, ինչպես նաև քարտեր և բացիկներ. դրանց դիզայնն ու պատրաստումը ներառված են արժեքի մեջ։

Դիզայնը քննարկում և համաձայնեցնում ենք Ձեզ հետ, և պարագաների պատրաստումը սկսում ենք միայն Ձեր հաստատումից հետո։

Պատվերի նվազագույն քանակ չկա. աշխատում ենք ինչպես փոքր թիմերի, այնպես էլ խոշոր կազմակերպությունների հետ։ Պատրաստ ենք քննարկել նաև նոր պարագաների պատրաստման Ձեր առաջարկները։

Փորագրության օրինակ հայելու պատյանին
Փորագրության օրինակ հայելու պատյանին

Մեզ վստահել են

Քուշենի կորպորատիվ նվերներն արդեն ընտրել են․

[Պատվիրատու ընկերությունների անուններ կամ լոգոներ]

[Պատվիրատուի կարծիք՝ անունով, պաշտոնով և ընկերության անվամբ]

Ինչպես ենք աշխատում

Մեր թիմը կազմակերպում է արտադրական գործընթացը համակարգված և վերահսկելի ձևով՝ ապահովելով յուրաքանչյուր պատվերի նկատմամբ անհատական մոտեցում և որակի պահպանում։

1. Հարցում

Լրացնում եք ձևը կամ գրում մեզ՝ նշելով մոտավոր քանակը և ցանկալի ժամկետը։

2. Գնառաջարկ և դիզայն

Պատրաստում ենք գնառաջարկ և դիզայնի նախագիծ, որը քննարկում և համաձայնեցնում ենք Ձեզ հետ։

3. Արտադրություն

Ձեր հաստատումից հետո պատրաստում և փորագրում ենք պատվերը։ Ժամկետը համաձայնեցնում ենք նախապես՝ կախված քանակից։

4. Առաքում

Առաքում ենք անվճար՝ Ձեր նշած հասցեով։

Առիթներ

Ամանոր և տոներ, կանանց տոն, ընկերության տարեդարձ, նոր աշխատակցի ողջույն, համաժողովներ և միջոցառումներ։

Frequently Asked Questions

Ոչ, պատվիրել կարող եք ցանկացած քանակ։

Ոչ. լոգոյի, կարգախոսի, պիտակների, քարտերի և բացիկների դիզայնը ներառված է արժեքի մեջ։

Ժամկետը կախված է պատվերի քանակից և անհատականացման ծավալից։ Հստակ ժամկետը նշում ենք գնառաջարկում։ Տոնական շրջաններում խորհուրդ ենք տալիս պատվիրել նախապես։

Իրավաբանական անձանց հետ աշխատում ենք անկանխիկ՝ բանկային փոխանցմամբ։ Վճարման պայմանները նշում ենք գնառաջարկում։

Կորպորատիվ պատվերների առաքումն անվճար է։ Պատվերը հանձնում ենք Ձեր նշած հասցեով՝ համաձայնեցված օրը։

Ստանալ գնառաջարկ

Համագործակցելով տեղական արտադրողի հետ՝ Ձեր կազմակերպությունը ոչ միայն հաճելի և կիրառելի նվերներ կներկայացնի աշխատակիցներին, այլև կնպաստի Հայաստանում ստեղծվող արտադրական արժեքի և փոքր, մասնագիտացված թիմի կայուն զարգացմանը։

Corporate Offers

Offer collections made from natural loofah for your business's special moments.

Նվիրեք բնականը

Ընտրեք մեր ձեռագործ լյուֆան՝ բնության ջերմությունը ձեր գործընկերներին փոխանցելու համար։