Փայտակ | հակացելյուլիտային թաց մերսման պարագա

Փամփլիկը պատրաստված է լյուֆայի ամենանուրբ հատվածներից։ Ջրի հետ շփվելիս այն ուռչում ու ավելի է փափկում՝ հաճելի դարձնելով հպումը մաշկին։ Բնական մանրաթելերը մեղմորեն շերտազատում են դեմքն ու ապահովում նուրբ մերսում։

Այս ապրանքն այս պահին առկա չէ և հասանելի չէ։

Կոդ՝ 000055-1-1
Կատեգորիա՝

Նկարագրություն

Փայտակը պատրաստված է բնական լյուֆայից փայտյա բռնակի համադրությամբ։ Լյուֆան փայտին կարված է ամուր թելով, ինչը պարագան դարձնում է ավելի բնական, քան կարելի էր պատկերացնել։

Բռնակի օգնությամբ պարագայով մերսումներն ու մաքրումներն ավելի ինտենսիվ կարող են ստացվել։

Փաթեթը ներառում է․

  • ուղեցույց,
  • նվեր՝ փայտյա կախիչ 🎁

Առավելությունները

  • Նրբորեն հեռացնում է մահացած բջիջները։
  • Մաշկին հաղորդում է ավելի հարթ, փափուկ և թարմ տեսք։
  • Խթանում է մաշկի արյան միկրոշրջանառությունը։
  • Օգնում է մաշկը պատրաստել խոնավեցնող միջոցների ավելի արդյունավետ ներծծման համար։
  • Նպաստում է մկանների թուլացմանն ու լարվածության նվազեցմանը մերսման ընթացքում։
  • Պատրաստված է բնական նյութերից։

Բաղադրություն

  • Լյուֆա բույսի հասունացած պտուղ
  • Հաճարենու փայտ
  • Թելեր

Օգտագործման եղանակը

  1. Առաջին օգտագործումից առաջ լվացեք խնամքի միջոցը։
  2. Օգտագործելուց առաջ մի քանի րոպե թրջեք տաք ջրում, մինչև լյուֆան հաճելի փափկի։
  3. Ավելացրեք օճառ կամ լոգանքի գել։
  4. Մերսեք մարմինը նուրբ շրջանաձև շարժումներով։
  5. Օգտագործումից հետո լավ լվացեք այն։

Խնամք

  • Ամեն օգտագործումից հետո լավ լվացեք խնամքի միջոցը։
  • Քամեք և պահեք կախված վիճակում, որպեսզի ամբողջությամբ չորանա։
  • Պարբերաբար լավ լվացեք։
  • Հիգիենայի պահպանման նպատակով անհրաժեշտության դեպքում փոխարինեք նորով։

Յուրաքանչյուր պատվերի հետ նվեր կստանաք փայտյա կախիչ, որը կօգնի խնամքի միջոցը պահել կախված վիճակում և ապահովել բնական չորացումը։ 🎁

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 50 գ

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Եղեք առաջինը, ով կգրի կարծիք “Փայտակ | հակացելյուլիտային թաց մերսման պարագա” ապրանքի մասին։

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով