Փամփլիկ | դեմքի պիլինգի և մերսման պարագա

Գնային միջակայք՝ 2 700 AMD–3 100 AMD

Փամփլիկը պատրաստված է լյուֆայի ամենանուրբ հատվածներից։ Ջրի հետ շփվելիս այն ուռչում ու ավելի է փափկում՝ հաճելի դարձնելով հպումը մաշկին։ Բնական մանրաթելերը մեղմորեն շերտազատում են դեմքն ու ապահովում նուրբ մերսում։

Կոդ՝ 000055
Կատեգորիա՝

Նկարագրություն

Փամփլիկը պատրաստված է բնական լյուֆայից և 100% բամբակյա կտորից։ Լյուֆայի և բամբակյա կտորի միջև տեղադրված է սինթետիկ սպունգի շերտ, որը պարագային հաղորդում է լրացուցիչ ծավալ և փափկություն՝ ապահովելով առավել հարմարավետ օգտագործում։

Փամփլիկի այս տարբերակի հետևի մասում առկա է բռնակ, որի տակ մատներն անցկացնելով՝ կարելի է ավելի հարմարավետ և վերահսկելի մերսումներ կատարել։

Փաթեթը ներառում է․

  • ուղեցույց,
  • նվեր՝ փայտյա կախիչ 🎁

Առավելությունները

  • Նրբորեն հեռացնում է մահացած բջիջները։
  • Մաշկին հաղորդում է ավելի հարթ, փափուկ և թարմ տեսք։
  • Խթանում է մաշկի արյան միկրոշրջանառությունը։
  • Օգնում է մաշկը պատրաստել խոնավեցնող միջոցների ավելի արդյունավետ ներծծման համար։
  • Նպաստում է մկանների թուլացմանն ու լարվածության նվազեցմանը մերսման ընթացքում։
  • Պատրաստված է բնական նյութերից։

Բաղադրություն

  • Լյուֆա բույսի հասունացած պտուղ
  • Սաթնուկ
  • 100% բամբակյա տեքստիլ
  • Բամբակյա ժապավեններ
  • Թելեր

Երանգներ

  • Սպիտակ կտոր և սպիտակ ժապավեններ,
  • Բեժ կտոր և բեժ ժապավեններ,
  • Սև կտոր և սև ժապավեններ

Օգտագործման եղանակը

  1. Առաջին օգտագործումից առաջ լվացեք խնամքի միջոցը։
  2. Օգտագործելուց առաջ մի քանի րոպե թրջեք տաք ջրում, մինչև լյուֆան հաճելի փափկի։
  3. Ավելացրեք օճառ կամ լոգանքի գել։
  4. Մերսեք մարմինը նուրբ շրջանաձև շարժումներով։
  5. Օգտագործումից հետո լավ լվացեք և քամեք։

Խնամք

  • Ամեն օգտագործումից հետո լավ լվացեք խնամքի միջոցը։
  • Քամեք և պահեք կախված վիճակում, որպեսզի ամբողջությամբ չորանա։
  • Պարբերաբար լվացեք (կարելի է նաև լվացքի մեքենայում)։
  • Հիգիենայի պահպանման նպատակով անհրաժեշտության դեպքում փոխարինեք նորով։

Յուրաքանչյուր պատվերի հետ նվեր կստանաք փայտյա կախիչ, որը կօգնի խնամքի միջոցը պահել կախված վիճակում և ապահովել բնական չորացումը։ 🎁

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 50 գ
Տեսակ

միակողմանի լյուֆա բռնակով, միակողմանի լյուֆա երկկողմանի օգտագործմամբ, երկկողմանի լյուֆա, երկկողմանի լյուֆա՝ ժապավենով

Գույն

բեժ, սև, սպիտակ, բնական

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Եղեք առաջինը, ով կգրի կարծիք “Փամփլիկ | դեմքի պիլինգի և մերսման պարագա” ապրանքի մասին։

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով