Description
Երկարուկը պատրաստված է բնական լյուֆայից՝ համադրված 100% բամբակյա կտորով։ Լյուֆայի բնական մանրաթելերը ջրի ազդեցությամբ փափկում են՝ ապահովելով հաճելի մերսում և մաշկի արդյունավետ մաքրում։
Այն ունի կարգավորվող բռնակներ, որոնց շնորհիվ կարող եք ինքներդ որոշել պարագայի երկարությունը և համապատասխանությունը Ձեր մարմնին։
Այս տարբերակն իդեալական լուծում է այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են մեջքի հատվածին հասնել ձեռքերով 🙌
Փաթեթը ներառում է․
- ուղեցույց,
- նվեր՝ փայտյա կախիչ 🎁
Առավելությունները
- Նրբորեն հեռացնում է մահացած բջիջները։
- Մաշկին հաղորդում է ավելի հարթ, փափուկ և թարմ տեսք։
- Խթանում է մաշկի արյան միկրոշրջանառությունը։
- Օգնում է մաշկը պատրաստել խոնավեցնող միջոցների ավելի արդյունավետ ներծծման համար։
- Նպաստում է մկանների թուլացմանն ու լարվածության նվազեցմանը մերսման ընթացքում։
- Պատրաստված է բնական նյութերից։
Բաղադրություն
- Լյուֆա բույսի հասունացած պտուղ
- Սաթնուկ
- 100% բամբակյա տեքստիլ
- Բամբակյա ժապավեններ
- Թելեր
Երանգներ
- Սպիտակ կտոր և սպիտակ ժապավեններ,
- Բեժ կտոր և բեժ ժապավեններ,
- Սև կտոր և սև ժապավեններ
Օգտագործման եղանակը
- Առաջին օգտագործումից առաջ լվացեք խնամքի միջոցը։
- Օգտագործելուց առաջ մի քանի րոպե թրջեք տաք ջրում, մինչև լյուֆան հաճելի փափկի։
- Ավելացրեք օճառ կամ լոգանքի գել։
- Մերսեք մարմինը նուրբ շրջանաձև շարժումներով։
- Օգտագործումից հետո լավ լվացեք և քամեք։
Խնամք
- Ամեն օգտագործումից հետո լավ լվացեք խնամքի միջոցը։
- Քամեք և պահեք կախված վիճակում, որպեսզի ամբողջությամբ չորանա։
- Պարբերաբար լվացեք (կարելի է նաև լվացքի մեքենայում)։
- Հիգիենայի պահպանման նպատակով անհրաժեշտության դեպքում փոխարինեք նորով։
Յուրաքանչյուր պատվերի հետ նվեր կստանաք փայտյա կախիչ, որը կօգնի խնամքի միջոցը պահել կախված վիճակում և ապահովել բնական չորացումը։ 🎁










Reviews
There are no reviews yet.