Նկարագրություն
Փայտին պատրաստված է բնական լյուֆայից փայտյա բռնակի համադրությամբ։ Լյուֆան փայտին կարված է ամուր թելով, ինչը պարագան դարձնում է ավելի բնական, քան կարելի էր պատկերացնել։
Բռնակի օգնությամբ պարագայով մերսումներն ու մաքրումներն ավելի ինտենսիվ կարող են ստացվել։
Փաթեթը ներառում է․
- ուղեցույց,
- նվեր՝ փայտյա կախիչ 🎁
Առավելությունները
- Նրբորեն հեռացնում է մահացած բջիջները։
- Մաշկին հաղորդում է ավելի հարթ, փափուկ և թարմ տեսք։
- Խթանում է մաշկի արյան միկրոշրջանառությունը։
- Օգնում է մաշկը պատրաստել խոնավեցնող միջոցների ավելի արդյունավետ ներծծման համար։
- Նպաստում է մկանների թուլացմանն ու լարվածության նվազեցմանը մերսման ընթացքում։
- Պատրաստված է բնական նյութերից։
Բաղադրություն
- Լյուֆա բույսի հասունացած պտուղ
- Հաճարենու փայտ
- Թելեր
Օգտագործման եղանակը
- Առաջին օգտագործումից առաջ լվացեք խնամքի միջոցը։
- Օգտագործելուց առաջ մի քանի րոպե թրջեք տաք ջրում, մինչև լյուֆան հաճելի փափկի։
- Ավելացրեք օճառ կամ լոգանքի գել։
- Մերսեք մարմինը նուրբ շրջանաձև շարժումներով։
- Օգտագործումից հետո լավ լվացեք և քամեք։
Խնամք
- Ամեն օգտագործումից հետո լավ լվացեք խնամքի միջոցը։
- Քամեք և պահեք կախված վիճակում, որպեսզի ամբողջությամբ չորանա։
- Պարբերաբար լավ լվացեք։
- Հիգիենայի պահպանման նպատակով անհրաժեշտության դեպքում փոխարինեք նորով։
Յուրաքանչյուր պատվերի հետ նվեր կստանաք փայտյա կախիչ, որը կօգնի խնամքի միջոցը պահել կախված վիճակում և ապահովել բնական չորացումը։ 🎁








Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։