Երկարուկ | մարմնի խնամքի և մերսման պարագա

5 700 AMD

Լյուֆայից և բամբակյա կտորից պատրաստված մարմնի խնամքի պարագա՝ նախատեսված մաշկի մաքրման և մերսման համար։ Լյուֆան օգնում են հեռացնել մահացած բջիջները, խթանել մաշկի միկրոշրջանառությունը և մաշկին հաղորդել ավելի հարթ ու թարմ տեսք։ Այս տարբերակն իդեալական լուծում է այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են մեջքի հատվածին հասնել ձեռքերով 🙌

SKU: 000049
Category:

Description

Երկարուկը պատրաստված է բնական լյուֆայից՝ համադրված 100% բամբակյա կտորով։ Լյուֆայի բնական մանրաթելերը ջրի ազդեցությամբ փափկում են՝ ապահովելով հաճելի մերսում և մաշկի արդյունավետ մաքրում։

Այն ունի կարգավորվող բռնակներ, որոնց շնորհիվ կարող եք ինքներդ որոշել պարագայի երկարությունը և համապատասխանությունը Ձեր մարմնին։

Այս տարբերակն իդեալական լուծում է այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են մեջքի հատվածին հասնել ձեռքերով 🙌

Փաթեթը ներառում է․

  • ուղեցույց,
  • նվեր՝ փայտյա կախիչ 🎁

Առավելությունները

  • Նրբորեն հեռացնում է մահացած բջիջները։
  • Մաշկին հաղորդում է ավելի հարթ, փափուկ և թարմ տեսք։
  • Խթանում է մաշկի արյան միկրոշրջանառությունը։
  • Օգնում է մաշկը պատրաստել խոնավեցնող միջոցների ավելի արդյունավետ ներծծման համար։
  • Նպաստում է մկանների թուլացմանն ու լարվածության նվազեցմանը մերսման ընթացքում։
  • Պատրաստված է բնական նյութերից։

Բաղադրություն

  • Լյուֆա բույսի հասունացած պտուղ
  • Սաթնուկ
  • 100% բամբակյա տեքստիլ
  • Բամբակյա ժապավեններ
  • Թելեր

Երանգներ

  • Սպիտակ կտոր և սպիտակ ժապավեններ,
  • Բեժ կտոր և բեժ ժապավեններ,
  • Սև կտոր և սև ժապավեններ

Օգտագործման եղանակը

  1. Առաջին օգտագործումից առաջ լվացեք խնամքի միջոցը։
  2. Օգտագործելուց առաջ մի քանի րոպե թրջեք տաք ջրում, մինչև լյուֆան հաճելի փափկի։
  3. Ավելացրեք օճառ կամ լոգանքի գել։
  4. Մերսեք մարմինը նուրբ շրջանաձև շարժումներով։
  5. Օգտագործումից հետո լավ լվացեք և քամեք։

Խնամք

  • Ամեն օգտագործումից հետո լավ լվացեք խնամքի միջոցը։
  • Քամեք և պահեք կախված վիճակում, որպեսզի ամբողջությամբ չորանա։
  • Պարբերաբար լվացեք (կարելի է նաև լվացքի մեքենայում)։
  • Հիգիենայի պահպանման նպատակով անհրաժեշտության դեպքում փոխարինեք նորով։

Յուրաքանչյուր պատվերի հետ նվեր կստանաք փայտյա կախիչ, որը կօգնի խնամքի միջոցը պահել կախված վիճակում և ապահովել բնական չորացումը։ 🎁

Additional information

Weight 0,2 kg
Color

Սև, Սպիտակ, Բեժ

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Երկարուկ | մարմնի խնամքի և մերսման պարագա”

Your email address will not be published. Required fields are marked *

Related products